Բրազիլիան ընդհատեց իսպանական հաղթարշավը և նվաճեց Կոնֆեդերացիաների գավաթը

Նմանատիպ
«Մարականան» ցնծում է. Բրազիլիան Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթողն է:
Եզրափակիչ Բրազիլիա-Իսպանիա հանդիպմանն ընթացքը շատերի համար էր անակնկալ: Քչերն էին կարծում, որ Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնները երեք անպատասխան գնդակ կընդունեն սեփական դարպասը, բայց այսօրվա խաղում Բրազիլիան անկասելի էր:
Հանդիպման հաշիվը երկրորդ րոպեին բացեց Ֆրեդը, առաջին խաղակեսի վերջնամասում գեղեցիկ գոլով աչքի ընկավ Նեյմարը: Երկրորդ խաղակեսի մեկնարկից րոպեներ անց Ֆրեդն առավել տպավորիչ դարձրեց իր թիմի առավելությունը:
55-րդ րոպեին Իսպանիայի հավաքականը հաշիվը կրճատելու և դրանով խաղի մեջ բեկում մտցնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն 11 մետրանոց հարվածը շեղ իրացրեց Սերխիո Ռամոսը:
Նշենք, որ Իսպանիայի հավաքականն իր վերջին պարտությունը կրել էր 2010 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում` Շվեյցարիայից:
Բրազիլիա-Իսպանիա` 3:0
Հեռացում` Պիկե-68-րդ րոպեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում