Սեզար. Հիմա Իսպանիան գիտի, որ մեզ հետ բարդ է

Սեզար. Հիմա Իսպանիան գիտի, որ մեզ հետ բարդ է

Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարը Իսպանիային հաղթելուց հետո նշել է, որ ապացուցվեց` բրազիլացիներին հավասարը չկա.

-Իհարկե, Իսպանիան ուժեղ թիմ է ու հիացնում է իր խաղով: Բայց պետք է նշեմ, որ ֆուտբոլում օրենքներն այլ են. Բրզաիլիան 5 անգամ Աշխարհի չեմպիոն է դարձել:

Գիտեմ, որ իսպանացիները հարգում են մեզ, բայց հնարավորություն չեն ունեցել այլ մրցաշարում հանդիպել մեզ: Հիմա նրանք գիտեն, որ Բրազիլիայի դեմ խաղալը շատ բարդ է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում