Նեյմարը վիրահատության կենթարկվի

Նեյմարը վիրահատության կենթարկվի

Բրազիլիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Նեյմարը, ով նոր մրցաշրջանը կսկսի «Բարսելոնայի» ֆուտբոլիստի կարգավիճակում, մոտ ժամանակներս կենթարկվի կոկորդի վիրահատության: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է լրատվական գործակալությունների հետ զրույցում’ Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ հանդիպումից հետո, որում «սելեսաոն» 3-0 հաշվով հաղթեց Իսպանիային:

-Ես միշտ էլ խնդիրներ ունեցել եմ կոկորդի հետ: Ժամանակն է կանխել այդ մշտական ցավը,- ասել է Նեյմարը, ով դարձավ մրցաշարի եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում