«Ման. Յունայթեդը» հրապարակել է մարզչական շտաբի նոր անդամների անունները

«Ման. Յունայթեդը» հրապարակել է մարզչական շտաբի նոր անդամների անունները

«Մանչեսթեր Յունայեդը» իր պաշտոնական կայքում հայտարարել է այն մարզիչների անունները, որոնք գալիք մրցաշրջանից կաշխատեն թիմի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ:

Մանկունյանցիների մարզչական շտաբը համալրվել է երեք նոր անդամներով, որոնք տեղափոխվել են «Էվերտոնից»: Խոսքը 42-ամյա Սթիվ Ռաունդի, 53-ամյա Քրիս Վուդսի ու 65-ամյա Ջիմմի Լամսդենի մասին է:

Ռաունդը, ով «Էվերտոնում» աշխատել է 2008 թվականից, դարձել է գլխավոր մարզչի օգնականը: Վուդսը կաշխատի դարպասապահների հետ, իսկ Լամսդենը նշանակվել է մարզիչ:

-Ես նրանց հետ աշխատել եմ երկար տարիներ ու ուրախ եմ, որ նրանք որոշեցին ինձ միանալ այս մեծագույն ակումբում: Նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում շատ գիտելիքներ ունի, ու ես զգում եմ, որ նրանք, ինչպես և ես, պատրաստ են նոր մարտահրավերի,- ասել է Մոյեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում