Լյորենտե. Հիանում եմ դել Պիերոյի, Բաջոյի ու Տրեզեգեի նման չեմպիոններով
02/07/2013 19:36

Նմանատիպ
«Յուվենտուսի» նորեկ Ֆերնանդո Լյորենտեն խոսել է ակումբի լեգենդների նկատմամբ ունեցած հարգանքի մասին ու այն նպատակների, որոնք իր առջև դրված են «Ծեր Սինյորայի» կազմում: Հիշեցնենք’ իսպանացի ֆուտբոլիստը Թուրին է տեղափոխվել Բիլբաոյի «Ատլետիկից»:
-Ես ընտրել եմ 14-րդ համարը, քանի որ ինձ այն դուր է գալիս, իսկ տեղափոխվեցի «Յուվենտուս», քանի որ այն մասնագիտական աճի համար հարմար վայր եմ համարում: Ցանկանում եմ ուժեցացնել թիմն ու օգնել «Յուվեին»’ հաղթել երրորդ անընդմեջ Սկուդետտոն: Ես արդեն մի քանի անգամ շփվել եմ Անտոնիո Կոնտեի հետ. ուրախ եմ, որ նրա հետ աշխատելու հնարավորություն ունեմ: Կարող եմ ասել, որ միշտ հիացել եմ այնպիսի չեմպիոններով, ինչպիսիք են դել Պիերոն, Բաջոն ու Տրեզեգեն,- ասել է Լյորենտեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում