Մանչինի. Այդպես էլ չեմ հասկանում` ինչու՞ ինձ հեռացրին

Մանչինի. Այդպես էլ չեմ հասկանում` ինչու՞ ինձ հեռացրին

«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մինչ օրս չի հասկացել, թե ինչու «քաղաքայինների» ղեկավարությունն իրեն հեռացրեց աշխատանքից:

-Ես մինչև հիմա չգիտեմ` ի՞նչ պատճառով ինձ հեռացրին «Մանչեսթեր Սիթիից»: Նրանք իմ առջև պահանջ էին դրել հաղթել առաջնությունում երեք տարվա ընթացքում, իսկ ես դա արեցի երկու տարվա ընթացքում:
Ակումբի գործադիր տնօրեն Սորիանոն անգամ չի խոսել ինձ հետ այդ թեմայով,-ասել է Մանչինին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում