Հայ և ռուս դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս փուլը

Մարտի 13-ին Երեւանում տեղի ունեցան միջգերատեսչական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հայկական կողմից բանակցությունները վարում էր ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ երկրների վարչության պետ Արմեն Ղեւոնդյանը եւ Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների Չորրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին:

Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկումներ ծավալվեցին երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում