Գվարդիոլայի առաջին տպավորությունը «Բավարիայից»

Գվարդիոլայի առաջին տպավորությունը «Բավարիայից»

«Բավարիայի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է գերմանական ակումբի հետ աշխատելու առաջին շաբաթվա մասին:

-Ավելի շատ ժամանակ է հարկավոր բոլորի հետ ծանոթանալու համար, բայց առաջին տպավորությունս շատ լավ է: Ես 30 խաղացողների եմ վերցրել հավաքի համար. դա շատ է: Շվայնշտանգերը և Գյոտցեն կարող են վերադառնալ ընդհանուր խումբ արդեն հաջորդ շաբաթ, իսկ Բադշտուբերին վերցրել եմ, որովհետև նա հիանալի խաղացող է: Ես շատ երիտասարդ խաղացողների եմ ընդգրկել, և նրանք հիանալի տպավորություն են թողել,-ասել է Գվարդիոլան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում