Գվարդիոլա. Մեսսի-Նեյմար զույգը կարող է աշխատել
04/07/2013 23:50

Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է այն մասին, թե ինչու է գլխավորել մյունխենյան ակումբը, ինչպես նաև նշել է, որ «Բարսելոնայի» հարձակվողներ Նեյմարն ու Լիոնել Մեսսին կարող են խաղալ միասին:
-Ինչու ես ընտրեցի Բունդեսլիգա՞ն. «Բավարիան» ինձ ընտրեց, իսկ ինձ դուր եկան խաղացողներն ու ակումբը:
Կարո՞ղ է աշխատել Նեյմար-Մեսսի զույգը. իհարկե,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք’ կատալոնական ակումբի լեգենդ Յոհան Կրոյֆն ավելի վաղ նշել էր, որ Մեսսիի ու Նեյմարի համագործակցությունը լավ չի ստացվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում