ՀՀԿ-ն պատրաստել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ցուցակը

Երեկ ուշ երեկոյան ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում քննարկվել է կուսակցության` մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ցանկը: ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ  33 ընտրատարածքում է առաջադրելու մեծամասնական թեկնածուներ: Իսկ Ավանում չի առաջադրվելու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այստեղ առաջադրվելու է մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանը: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, նիստում ՀՀԿ համամասնական ցուցակի հարցը չի քննարկվել:
Ինչպես հայտնի է դարձել Times.am գործակալությանը, Երևանի Էրեբունի և Շենգավիք համայնքներն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) թեկնածությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում