Կլոպ. «Բավարիան» Գվարդիոլայի հետ ավելի վատը չի լինի

Կլոպ. «Բավարիան» Գվարդիոլայի հետ ավելի վատը չի լինի

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:

-Շատ ակնհայտ է, որ նա ընտրեց «Բավարիան», քանի որ այն աշխատելու համար շատ գրավիչ վայր է:

Ինձ թվում է, որ բոլորը գոհ են մնացել նրա’ Բունդեսլիգա ժամանելուց: Պեպը’ ամենաուժեղ մարզիչներից մեկն է, որոնց ես տեսել եմ: Հիանալի ընտրություն է «Բավարիայի» համար:

Թիմը նրա հետ չի լինի ավելի վատը, քան նախորդ մրցաշրջանում: Այդպիսով, մենք նրանցից պետք է լավ խաղ սպասենք,- Կլոպի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում