Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, այցի ընթացքում նախատեսված են Գիդո Վեսթերվելլեյի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

 Գիդո Վեսթերվելլեն  կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում