Հիմնվելու է հայ-իրանական «Բարեկամության և խաղաղության համատեղ նվագախումբ»

Հայաստանը և Իրանը կհիմնեն «Բարեկամության և խաղաղության համատեղ նվագախումբ»:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի պաշտոնական կայքը, ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մեհրան Շիրվանդի և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նվագախմբի ղեկավար Սամվել Գալստյանի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են ընթացիկ տարում հիմնել «Բարեկամության և խաղաղության համատեղ նվագախումբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում