«Կուբան» – «Պանդուրի»` 4-0. Օզբիլիսը բացակայում էր, Սիսսեն առաջին գոլը խփեց նոր թիմում
07/07/2013 15:50

Նմանատիպ
Կրասնոդարի «Կուբանը» ընկերական խաղում հաղթել է ռումինական «Պանդուրիին»: Խաղը, որը կայացել է Ավստրիայում, ավարտվել է 4-0 հաշվով: Գոլերից մեկն էլ հեղինակել է թիմի նորեկ, ֆրանսիացի հայտնի հարձակվող Ջիբրիլ Սիսսեն, ում համար սա առաջին խաղն էր նոր ակումբում: Սիսսեն խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին ու 25 րոպե անց հասավ հաջողության:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, ապա նա հայտավորված էր պահեստայինների նստարանին, բայց խաղադաշտ դուրս չեկավ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում