«Ռեալի» երգչախումբը. Երգում են «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները (տեսանյութեր)
Կարդացեք նաև
Մադրիդի «Ռեալի» մի շարք ֆուտբոլիստներ, կարծես, փորձում էլ ևս մեկ անգամ ապացուցել այն հայտնի ասույթը, որ տաղանդավոր մարդիկ ամեն ինչում են տաղանդավոր: Բախտի բերմամբ, թե պատահմամբ «Արքայական» ակումբում «երգիչ-ֆուտբոլիստները» շատ են: Ձեզ համար առանցնացրել եք նրանց կատարումները:
Կրիշտիանու Ռոնալդու: Պորտուգալացին երգում է Amor Mio’ Իմ սեր… Կարող եք փորձել երգել Ռոնալդուի հետ 🙂
Amor mío, eres el ser que amo sin fin.
Pasión divina, amor mío.
Razón eterna de vivir.
Amor mío, mi vida es toda un vacío sin ti.
Quiero que me sientas cerca, y así, tus ojos en mí, amor Mío.
Amor mío.
Սերխիո Ռամոս: Իսպանացին դուետով է հանդես եկել Կանելիտայի հետ: Նրանք երգում են, թե ու՞մ պատմեն իրենց ցավերը…Ի դեպ, Ռամոսը վերջերս Twitter-ում գրել էր, որ նոր համագործակցություն է լինելու Կանելիտայի հետ, այնպես որ սպասենք նոր երգերի:
Կարիմ Բենզեմա: Իսպանալեզու ռոմանտիկական երգերից շեղվենք և անցնենք ֆրանսիական ռեպին: Բենզեմայի և Rohff-ի «Fais moi la passe» երգն ընդգրկվել է վերջինիս «La Cuenta» ալբոմում:
Մեսութ Օզիլ: Ռեպերի կոչում կարելի է շնորհել նաև կիսապաշտպան Մեսութ Օզիլին: Գերմաներեն ռեպը կարծես այնքան էլ շատ չի զիջում ֆրանսիականին:
Կակա: Կակայի և իր կնոջ’ Կարոլինե Սելիկոյի երգն առանձնահատուկ պատմություն ունի: Սիրահարները այն գրել և կատարել են իրենց հարսանյան արարողության ժամանակ: Հետագայում երգի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ:
Հիթ-շքերթն ավարտենք Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստների խմբակային կատարմամբ, որին իրենց մասնակցություն են ցուցաբերում նաև մադրիդցիները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում