«Արաքս թռչնաֆաբրիկա»-ն զգուշացնում է. «Նրբերշիկ կաթնային» ապրանքատեսակը պարունակում է նիտրիտների նորմայից ավել քանակ

«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ը հայտնում է իր սպառողներին, որ  2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված «Նրբերշիկ կաթնային» ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նիտրիտների նորմայից ավել քանակ, որը չի վտանգում մարդու առողջությանը:
Ընկերությունը հորդորում է իր սպառողներին և այն վաճառակետերին, որտեղ կա տվյալ խմբաքանակից մնացորդ, վերադարձնել այն ք.Երևան, Շիրակի 43 հասցեով, կամ զանգահարել 46-44-98 հեռախոսահամարով:
Ընկերությունը հայցում է իր սպառողների ներողամտությունը:
Հարգանքներով՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ տնօրինություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում