Բոյան. «Միլանի» ու «Ռոմայի» օգտին իմ ընտրությունը սխալ էր
08/07/2013 15:05

Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Բոյան Կրկիչը մեկնաբանել է իր’ վարձավճարով «Այաքս» տեղափոխությունը:
-Ւմ ընտրությունը «Միլանի» ու «Ռոմայի» օգտին սխալ էր: Հնարավոր է’ պետք է Հոլանդիա տեղափոխվեի դեռ 2011 թվականին:
Ես երիտասարդ ֆուտբոլիստ եմ ու ինձ խաղային պրակտիկա է պետք: Ես չեմ կարող առաջադիմել’ մրցաշրջանում ընդամենը 18 խաղ անցկացնելով: «Այաքսում» հնարավորություն կունենամ քայլ առաջ կատարել առաջընթացիս գործում,- ասել է Բոյանը:
Հիշեցնենք’ հարձակվողը 2011/12 թթ. մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Ռոմայում», իսկ 2012/13 թթ.-ը’ «Միլանում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում