Վարուժան Հակոբյանը հաղթեց Համաշխարհային օփենում

Վարուժան Հակոբյանը հաղթեց Համաշխարհային օփենում

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում ավարտված Համաշխարհային օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Տեղեկացնում է «Շախմատային Հայաստանը»:

Նույնպիսի արդյունք ունեին եւս ինը գրոսմայստերներ: Լրացուցիչ գործակիցներով ամենաբարձր ցուցանիշներով երկու մասնակիցների’ Հակոբյանի եւ կուբացի Յունիեսկի Քուեզադայի միջեւ անցկացվեց “մահվան” պարտիա: Հայ շախմատիստը սեւերով ոչ-ոքի խաղաց եւ ճանաչվեց մրցաշարի հաղթող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում