Տևես. Հավաքականի դռներն իմ առաջ փակ են

Տևես. Հավաքականի դռներն իմ առաջ փակ են

«Յուվենտուսի» հարձակվող Կարլոս Տևեսը խոսել է Աշխարհի 2014թ. առաջնությանն իր մասնակցության հնարավորության մասին.

-Բոլոը գիտեն, որ ես իսկապես սիրում եմ Արգենտինայի հավաքականը: Բայց նրա դռներն ինձ համար փակ են: Եթե ցանկանում եք պատճառների մասին իմանալ, դիմեք մարզչական կազմին: Գիտեմ, թե ինչու ինձ չեն հրավիրում, բայց այդ մասին խոսելն իմ գործը չէ:

Հիանալի գիտեմ, որ Բրազիլիայում առաջնությանը չեմ մասնակցի, եթե անգամ հիանալի մրցաշրջան անցկացնեմ: Արդեն համակերպվել եմ: Ես կերկրպագեմ Արգենտինային: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում