Օլիմպիական խաղերի ծրագրում ըմբշամարտի մնալ – չմնալու խնդիրը դեռ քննարկվում է

Օլիմպիական խաղերի ծրագրում ըմբշամարտի մնալ – չմնալու խնդիրը դեռ քննարկվում է

ՄՕԿ –ի նախագահ Ժակ Ռոգեն հեռախոսային ասուլիս է անցկացրել: Լրագրողներին մասնավորապես հետաքրքրել է օլիմպիական խաղերի ծրագրում ըմբշամարտի մնալ – չմնալու խնդիրը: Այս առթիվ Ռոգեն ասել է, որ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նորընտիր ղեկավարությունը արդեն կատարել է նպատակային աշխատանքներ: Բարելավվել է ֆեդերացիայի ղեկավարման համակարգը: Գործկոմի կազմում, ձայնի իրավունքով, առաջին անգամ ընդգրկվել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ և գործող մարզիկներ: Բացի այդ, կանոնակարգում կատարված փոփոխությունների շնորհիվ մրցողների գործողությունները հասկանալի են դարձել մարզասերների համար:

Արդյո՞ք այս ամենը բավական կլինի ըմբշամարտը խաղերի ծրագրում իր տեղն ապահովելու համար: Հարցին վերջնական պատասխան կտա առաջիկա սեպտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ –ի 125 րդ նստաշրջանը:

Տեղեկացնում է ՀԱՕԿ –ի լրատվության բաժինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում