Yerevan
8
+23°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

«Ռեալը» շուտով կհայտարարի նոր ձեռքբերման մասին

«Ռեալը» շուտով կհայտարարի նոր ձեռքբերման մասին

Իսպանացի կիսապաշտպան Ասյեր Իլիյարամենդին հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Մադրիդի «Ռեալի» կազմում: Նրա համար, ով ներկայումս հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում», «Արքայական» ակումբը կվճարի մոտ 36 մլն. եվրո:

Այս պահին կողմերին մնացել է համաձայնեցնել միայն պայմանագրի վերջին մանրամասները, ինչից հետո գործարքի մասին կհայտարարվի պաշտոնապես: Իլիյարամենդին չի մասնակցել «Սոսյեդադի» վերջին մարզումներին:

Հիշեցնենք’ ավելի վաղ մադրիդյան ակումբը կիսապաշտպանի համար առաջարկել էր 30 մլն. եվրո, սակայն բասկերը նրա դիմաց պահանջել էին ավելի մեծ գումար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում