Մոուրինյո.Իմ դեպքում ճերմակ մազերը լավ նշան են

Մոուրինյո.Իմ դեպքում ճերմակ մազերը լավ նշան են

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Բանգկոկում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ 2007թ. լոնդոնյան ակումբից հեռանալուց հետո նա ավելի փորձառու է դարձել:

-Կարծում եմ ճերմակ մազերն իմ դեպքում լավ նշան են: Դա նշանակում է, որ ես ավելի լավն եմ դարձել, քան նախկինում էի: Իմ աշխատանքում մեծ նշանակություն ունի փորձը, հատկապես իմ դեպքում: 

«Չելսիից» հեռանալուց հետո աշխատելով Իտալիայում և Իսպանիայում, ես ավելի փորջառու եմ դարձել: Ես հիմա ավելի լավ վիճակում եմ, քան նախկինում,-ասել է պորտուգալացի մարզիչը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում