Ֆիգու. «Ռեալի» տրանսֆերային քաղաքականությունը ներդրում է ապագայի համար
14/07/2013 18:28

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն կարծում է, որ «Արքայական» ակումբը ճիշտ տրանսֆերային քաղաքականություն է վարում: Marca-ի հետ զրույցում պորտուգալացին ասել է.
-«Ռեալի»’ ներքին շուկային ուղղված տրանսֆերային քաղաքականությունը, միանշանակ, հարգանքի է արժանի: Դա ներդրում է ապագայի համար: Խոսքը ոչ միայն Իսկոյի հետ պայմանագրի կնքման մասին է, այլ երիտասարդական թիմից ֆուտբոլիստներին հիմնական թիմ բերելու:
Սա ուրախալի փաստ է երկրպագուների համար: Ըստ իս, այս քաղաքականությունը հաջողություն կբերի թիմին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում