«Գալաթասարայը» փորձում է օգտվել Սնեյդերի ու Բոատենգի լավ հարաբերություններից
14/07/2013 21:54

Նմանատիպ
«Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարող է ազդել «Միլանի» ֆուտբոլիստ Քևին-Պրինս Բոատենգի’ թուրքական ակումբ տեղափոխությանը, հաղորդում է Football Italia-ն:
Հոլանդացի ու գանացի խաղացողների միջև լավ հարաբերությունները կարող են համոզել «ռոսսոներիի» կիսապաշտպանին’ փոխել ակումբային գրանցումը: «Գալաթասարայի» ղեկավարությունը պատրաստվում է այս խնդրանքով դիմել Սնեյդերին, ով կօգնի իրենց Բոատենգի հետ բանակցություններում:
Հիշեցնենք’ «Միլանը» իր ֆուտբոլիստին վաճառելու դիմաց հնարավոր գնորդներից պահանջում է 15 մլն. եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում