Նախորդ տարվա լավագույն դարպասապահը Ակինֆե՞ևն է
15/07/2013 14:53
Կարդացեք նաև
«ԲԿՄԱ»-ի ու Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը Goal.com-ի ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է նախորդ մրցաշրջանի’ աշխարհի լավագույն դարպասապաահ:
Ռուս դարպասապահը 2012/13 թթ. խաղաշրջանում օգնել է «բանակայիններին»’ ձևակերպելու «ոսկե դուբլ»’ հաղթելով երկրի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում:
Ակինֆեևը, ով ստացել է ընթերցողների 38,21% ձայները, շրջանցել է Մանուել Նոյերին, Սամիր Հանդանովիչին, Ջիանլուիջի Բուֆֆոնին ու Դավիդ դե Խեային:
Իգոր Ակինֆեև – 38,2%
Մանուել Նոյեր – 14,5%
Սամիր Հանդանովիչ -10,7%
Դավիդ դե Խեա – 8,5%
Ջիանլուիջի Բուֆֆոն – 8,1%
Տիբո Կուրտուա – 5,5%
Ռոման Վայդենֆելլեր – 4,1%
Պետր Չեխ – 4%
Հետևեք մեզ նաև Telegram-ում