Դե Լաուրենտիս. Եթե չլիներ անհավանական «ՊՍԺ»-ն, ես չէի վաճառի Կավանիին
16/07/2013 14:49
Կարդացեք նաև
«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը քննադատել է «ՊՍԺ»-ի տրանսֆերային քաղաքականությունը:
-Ինձ մոտ վերջերս եկավ Կավանին ու ասաց, որ ցանկանում է հեռանալ: Դրանից հետո մենք նրա պայմանագրում ավելացրինք փոխհատուցման գումարի չափը: Եթե չլիներ այդ կետը, ես նրան բաց չէի թողնի ոչ մի գումարի դիմաց:
Չես կարող գնել բոլորին, ում ցանկանում ես: Փողերը չեն կարող ֆուտբոլում որոշել ամեն ինչ: «ՊՍԺ»-ն ուղղակի անհավանական է, պատրաստ է վճարել ցանկացած գումար: Ես վստահ եմ, որ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» այսքան գումար չէին վճարի Կավանիի համար,- ասել է դե Լաուրենտիսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում