Կավանի. Հույս ունեմ համագործակցել Իբրահիմովիչի հետ
16/07/2013 21:49

Նմանատիպ
«ՊՍԺ»-ի նորեկ Էդինսոն Կավանին արդեն հասցրել է հարցազրույց տալ ու խոսել իր սպասելիքներից.
-Ես ուրախ եմ այստեղ գտնվել ու մասը կազմել այս նպատակային նախագծի: Հույս ունեմ հաջողությունների հասնել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տրանսֆերի իրականացմանն աջակցողներին: Շնորհակալ եմ նաև «Նապոլիին»:
Իբրահիմովիչը իսկական չեմպիոն է` լավագույններից մեկն աշխարհում: Հույս ունեմ, նրա հետ հիանալի զույգ կկազմենք:
Ես տեղափոխվել եմ աշխարհի ամենահեռանկարային ակումբներից մեկը, որը կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում: Այստեղ գալիս մեկ վայրկյան կասկած չեմ ունեցել,-ասել է Կավանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում