Դե Խեա. Ուզում եմ` ինձ համեմատեն վան դեր Սարի ու Շմեյխելի հետ
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ցանկանում է, որ մի քանի տարի անց երկրպագուները սկսեն իրեն համեմատել Էդվին վան դեր Սարի ու Պետեր Շմեյխելի հետ: Եթե 23-ամյա ֆուտբոլիստի խաղը սկզբնական շրջանում «Օլդ Թրաֆֆորդում» միանշանակ տպավորություն չէր թողնում, ապա այնուհետև նա լիովին հարմարվեց թիմին ու օգնեց վերջինիս’ վերադարձնել Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը: Այժմ իսպանացին ցանկանում է համեմատվել մանկունյական ակումբի լեգենդների հետ:
-Երբ վան դեր Սարը հայտարարեց «Յունայթեդից» հեռանալու մասին, ես ցանկանում էի դառնալ այն մարդը, ով կփոխարիներ նրան: Ինձ ընձեռվեց նման հնարավարություն, ու ես մտադիր եմ օգտագործել այն:
Իհարկե, ինձ հաճելի կլինի, եթե երկրպագուները մի օր իմ մասին խոսեն այնպես, ինչպես վան դեր Սարի կամ Շմեյխելի մասին: Դա կնշանակի, որ իմ դժվարին աշխատանքը անարդյունք չի անցել,- ասել է դե Խեան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում