-1.9 C
Yerevan

Մամուլն այսօր. Վլ.Պուտինն ուղերձով կողջունի ԲՀԿ համագումա՞րը

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

Ընտրություններ.

«Երկիր» օրաթերթին դիմել են «Փեթակ» տոնավաճառի առևտրականնները՝ հայտնելով հետևյալը. «Փեթակ» տորավաճառի տնօրեն Միրզոյանը երեկ իր մոտ է հրավիրել տարածքում առևտրով զբաղվող բոլոր առևտրականներին և բաժանել բլանկներ` պարտադրելով, որ յուրաքանչյուրը ներկայացնի տասը քաղաքացու անձնական տվյալներ: Տնօրենը նաև զգուշացրել է` երեք օրից համապատասխան թվով տվյալներ չներկայացնողները, այլևս չեն աշխատի «Փեթակ»-ում: Նրանք, ովքեր ՀՀԿ-ի համար կբերեն մինչև 30 ձայն, «Փեթակ»-ում գործը կշարունակեն արտոնյալ պայմաններով»: Առևտրականները նաև հավելել են, որ «Փեթակ»-ի բուն սեփականատեր Վարուժան Գրիգորյանը նախագահական նստավայրի գործերի կառավարիչն է:

«Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ ՀՀԿ-ն պատրաստվում է իր համամասնական ցուցակը ԳՄ-ում քննարկել շաբաթ օրը: Չի բացառվում, որ մեկ օրում նրանք չկարողանան ավարտել քննարկումները, և նիստը շարունակվի նաև կիրակի: Ամեն դեպքում, ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, ՀՀԿ-ն իր ընտրացուցակի հարցին կանդրադառնա ԲՀԿ համագումարից հետո նոր միայն: Մինչ այդ, երեկ չի կայացել ՀՀԿ ԳՄ ավանդական նիստը: Թերթը նշում է, որ երկուշաբթի օրն արդեն ՀՀԿ-ն պատրաստվում Է ԿԸՀ ներկայացնել իր ցուցակը: Մինչ այդ, սակայն, կուսակցությունում դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ցուցակի երրորդ համարի հարցում: Եթե հայտնի է` ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը, նրան հաջորդելու է Տիգրան Սարգսյանը, ապա երրորդ տեղի համար այժմ քննարկվում են Հովիկ Աբրահամյանի ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունները: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը թերթի հետ հեռախոսազրույցում ասել է, թե իրենք ցուցակը քննարկելու են առաջիկայում և սահմանված ժամկետում էլ կներկայացնեն այն:

Լավատեղյակ աղբյուրները «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձում է հասնել նրան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով ողջունի շաբաթ օրը մարզահամերգային համալիրում կայանալիք ԲՀԿ համագումարը: Երեկ, երբ թերթի թղթակիցը Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանին հարցրել է` «ճի՞շտ է, որ Բարգավաճի համագումարին նույնպես ՌԴ նախագահը ուղերձ է հղելու, և արդյո՞ք այդ ուղերձն ընթերցելու է Պուտինի ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչներից մեկը», խոսնակը պատասխանել է. «Պուտինի ուղերձի մասին ոչինչ ասել չեմ կարող: Թե «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմից որ անձի անունից ուղերձ կլինի, չգիտեմ, բայց որ կլինի, համոզված եմ»: Թերթը նաև նշում է, որ ԲՀԿ համամասնական ցուցակը համագումարի օրը չի հրապարակվելու:

Խնդիրներ հեռուստաընկերություններում.

«Երկիր» օրաթրեթը գրում է, որ Հանրապետական կուսակցությանն անդամագրված և համամասնական ցուցակում իր տեղն ապահոված երգչուհի Շուշան Պետրոսյանը Դաշնակցությանը նվիրված բազմաթիվ երգերի կատարում ունի: ՀՌԱՀ-ը երեկ հրապարակել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հավասար պայմաններ ապահովելու մեթոդաբանությունը, ըստ որի, ի թիվս այլ կետերի, դիտարկվելու է նաև «տեսահոլովակներում, որոնք նվիրված չեն ընտրությունների լուսաբանմանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու հանգամանքի առկայությունը» (4-րդ կետ, 6-րդ պարբերություն): «Ինչպես վարվեն հեռուստաընկերությունները, եթե հանկարծ անհրաժեշտություն առաջանա եթեր հեռարձակել հանրապետական Շուշան Պետրոսյանի որևէ այլ թեմայով (ասենք, «Կոմսոմոլ տղեն») երգած երգը, և ինչպե՞ս վարվի «Երկիր Մեդիան», եթե սրտանց շատ է ուզում հեռուստադիտողներին գոտեպնդել, ասենք, «Մեզ համար զոհ գնացին դաշնակցական վեհ քաջեր» երգը եթեր հեռարձակելով»,- նշում է թերթը:

«Ավանգարդ» թերթի հաղորդմամբ՝ «Շանթ» հեռուստաընկերության տարբեր սերիալներում նկարահանված դերասանների մեծ մասը հեռացել է` դժգոհություններ ունենալով վարձատրությունից: «Շանթում» միշտ էլ դերասաններին դիտարկել են որպես էժան աշխատուժ և նկարահանման օրը սահմանելով տասը հազար դրամ` աշխատեցրել միայն իրենց հարմար ձևերով ու սկզբունքներով: Օրերս էլ մի նոր սկանդալ էր հասունացել հեռուստաընկերությունում. սերիալների դերասանախմբին աշխատեցնելով չափազանց ցածր վարձավճարներով` ընկերությունը չի վճարել երկու ամսվա աշխատավարձը, ինչի պատճառով էլ դերասանախումբը հրաժարվում էր մասնակցել նկարահանումների: Խոստանալով, որ մեկ-երկու օրվա ընթացքում կվճարվեն հունվար-փետրվար ամիսների պարտքերը` ընկերության ղեկավարները դերասաններին խնդրել են չհեռանալ: Սակայն, ինչպես պարզվեց, հերթական անգամ ընկերությունը «քցել» է իր «էժան աշխատուժին»` դրժելով խոստումը: Դերասանները մասնակցում են սերիալներին ոչ միայն ստեղծագործական, այլև ֆինանսական նկատառումներով, մինչդեռ հեռուստաընկերությունը նրանց աշխատեցնելով` պարտադրում է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ:

Զարմանազան.

«Երկիր»-ը գրում է. «Հանրապետական կուսակցությունը հրավիրում է աշխատանքի ակտիվիստների ֆիքսված աշխատավարձով (+%)»: Այս հայտարարությունը տարածվում է ողջ Երևանով: Երեկ թերթի թղթակիցը հայտարարությունը ձեռքին գնացել է ծանոթանալու աշխատանքի պայմաններին: Նրան բացատրել են, որ աշխատանքը` համոզելն է մարդկանց քվեարկել ՀՀԿ-ի օգտին: «Վերջիվերջո, ՀՀԿ-ն է հաղթելու, ինչու փող չաշխատել», – համոզել են ՀՀԿ-ում: Փաստորեն ՀՀԿ-ն համագումարից հետո անցել է «աշխատատեղեր ապահովելու» գործնական քայլերի, բայց էականը, տվյալ դեպքում, այն է, որ 150 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ն սեփական քարոզչությունն ապահովելու գործում մարդուժի կարիք ունի»,- եզրակացնում է թերթը:

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Ա. Շաբոյանը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին ասել է, որ առաջիկայում մարզերում բենզինի գինը կբարձրանա: Դա պայմանավորված է ՏՍՊՊՀ-ի նախօրեի որոշմամբ:

Խնդիրն այն է, որ նախորդ օրը հանձնաժողովը 100 միլիոն դրամով տուգանեց բենզին ներկրող խոշորագույն ընկերությանը` «CPS»-ին, այն բանի համար, որ այդ ընկերությունը մարզերում իր բենզալցակայաններից բենզինն ու դիզվառելիքը վաճառում է այն նույն գնով, որով մատակարարում է այլ անհատներին պատկանող բենզալցակայաններին, ինչը խաթարում է մրցակցությունը: ՏՄՊՊՀ-ի որոշումից հետո մեծածախ և մանրածախ գների տարբերությունը պետք է բարձրանա: Եվ դա, ըստ Արտակ Շաբոյանի, պետք է տեղի ունենա բենզինի և դիզվառելիքի մեծածախ գների աճի հաշվին:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...