Անչելոտիին ու Զիդանին դուր է եկել ռուս ֆուտբոլիստի խաղը
18/07/2013 19:16
Նմանատիպ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նախատեսում է թիմի ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևին օգտագործել ձախ պաշտպանի դիրքում:
Մարզումների ժամանակ խաղացողը շատ լավ տպավորություն է թողել մադրիդցիների մարզչական շտաբի վրա: Անչելոտին ու իր օգնական Զինեդին Զիդանը քննարկել են ֆուտբոլիստին պաշտպանության ձախ թևում օգտագործելու հնարավորությունը’ կարծելով, որ նա կարող է օգտակար լինել այդ դիրքում:
Այն դեպքում, եթե Չերիշևը կարողանա իրեն լավ դրսևորել խաղային նոր դիրքում, կարող է պայքարել «բլանկոսների» հիմնական կազմում հայտնվելու համար: Հաշվի առնելով այն, որ Ֆաբիո Կոենտրաուն մոտ է թիմից հեռանալուն, մադրիդցիների տրամադրության տակ մնում է միայն մեկ ձախ պաշտպան’ Մարսելոն, ինչը չի բավարարում մարզչական շտաբին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում