Այսօր համամասնական ընտրակարգով փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջին օրն է

Այսօր համամասնական ընտրակարգերով առաջադրվող կուսակցությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման վերջին օրն է: 

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածուների ցուցակը ԿԸՀ-ին ներկայացրել են առայժմ երեք կուսակցություններ՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (45 թեկնածու), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (75 թեկնածու) և Միավորված հայեր կուսակցությունը (29 թեկնածու):

Այսօր սպասվում է, որ գրանցման փաստաթղթեր կներկայացնեն հիմնական կուսակցությունները և Հայ Ազգային կոնգրես դաշինքը, որը մինչև այսօր պաշտոնապես չի հրապարակել թեկնածուների ցուցակը:

Առաջադրման վերջնաժամկետն այսօր է մինչև ժամը 18:00-ն, որից հետո կսկսվի պատգամավորության թեկնածուներին գրանցելու ժամանակահատվածը: Այն կտևի մինչև ապրիլի 1-ը ժամը 18:00-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում