«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ չի հրաժարվի Իտալիայի հավաքականը գլխավորելու առաջարկից.
-Եթե նման առաջարկ ստանամ, ապա անպայման կքննարկեմ այն: Ինչ ասեմ. Իտալիայի հավաքականը` Իտալիայի հավաքականն է: Խոսքն ինչ-որ ակումբի մասին չէ:
Ուրախ կլինեի նման առաջարկ քննարկել: Հավաքականի մարզիչ լինելն այլ մարտահրավեր է: