Հերթական ինքնասպանության դեպքն Ադրբեջանական բանակում

Ադրբեջանական բանակում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում Ֆիզուլի (Վարանդա) շրջանում: Զինծառայող Էլմիր Ադիլ Քարոմովը (1992թ. ծնված) ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ ինքնասպանության պատճառը ընտանեկան խնդիրներն են եղել: Ադրբեջանի ՊՆ-ից հաստատել են միջադեպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում