Ուելբեք. Լեհաստանի դեմ պետք է ավելի լավ խաղամ

Նմանատիպ
Անգլիայի հավաքականի հարձակվող Դանի Ուելբեքը մեկնաբանել է Չերնոգորիայի հետ հանդիպումը, որում «Երեք առյուծները» հաղթեցին 4-1 հաշվով, ինչպես նաև խոսել Լեհաստանի ընտրանու հետ առաջիկա խաղի մասին, որում հաղթելու դեպքում անգլիացիները հնարավորություն կունենան միանգամից ձեռք բերելու Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
-Դա խաղ էր, որում պետք էր համբերատար լինել: Մենք ստիպված էինք շատ ջանք թափել, որպեսզի կարողանանք կոտրել նրանց պաշտպանության դիմադրությունը:
Միևնույն ժամանակ, մենք պետք է նաև զգույշ լինեինք, քանի Չերնոգորիան շատ վտանգավոր է գործում հակագրոհների ժամանակ ու կարողանում է դրանք արդյունավետ ավարտել:
Մենք գիտեինք, թե ինչ ենք ուզում, ուստի լիովին արժանի էինք երեք միավորին: Դա ամենագլխավորն է: Չերնոգորիայի դեմ ես վատ չխաղացի, սակայն հուսով եմ, որ Լեհաստանի հետ երեքշաբթի օրվա մրցավեճում ավելի լավ հանդես կգամ,- ասել է Ուելբեքը FATV-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում