Պրահայում հայերը Ի.Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Պրահա այցելության առաջին օրը` ապրիլի 5-ին, չեխահայերը բողոքի ակցիա են կազմակերպել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ չնայած Պրահայում տեղացող հորդառատ անձրևին, չեխահայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ բողոքի ցույց էին կազմակերպել Ալիևի կեցավայրի առջեւ` հանդես գալով «Ալիևը` բռնակալ է», «Ժողովրդավարությունը նավթից թանկ է», «Հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականությունն է» և նման այլ կարգախոսներով պաստառներով:
Չեխահայերի բողոքի ակցիան լայնորեն լուսաբանվել է տեղական ԶԼՄ-ների, այդ թվում` հեռուստատեսությունների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում