Արցախում տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ
09/04/2012 20:34
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 9-ին տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր բաժնից, քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա–ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում