Ո՞վ է կոտրել Գարեգին Նուշիկյանի անձնական էջը
09/04/2012 23:29
Նմանատիպ
Հակերային միջամտությամբ կազմակերպված հարձակման է ենթարկվել թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանի Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործողանձնական էջը (պրոֆիլը), որի արդյունքում այն ներկայումս չի գործում: Այդ մասին տեղեկացնում է քաղաքական գործչի մամլո ծառայությունը:
«Այժմ համացանցում գործում է նրա պաշտոնական կայքը` www.gareginnushikyan.am, և Ֆեյսբուքյան պաշտոնական էջը` «Garegin Nushikyan (Գարեգին Նուշիկյանի Պաշտոնական էջ)»: Նրա համակիրները առայժմ կարող են ինչպես այդ էջում, ֆեյսբուքյան համանուն խմբում,այնպես էլ պաշտոնական կայքում հետևել թեկնածուի գործունեությանը, լրահոսին` իրենց աջակցությունն ու մասնակցությունն ունենալով Գարեգին Նուշիկյանի գործունեության ներկայացմանը», – նշված է մամլո հաղորդագրության մեջ:
Նշենք, որ թիվ 10 ընտրատարածքում Գարեգին Նուշիկյանի մրցակիցներն են Գագիկ Շահնազարյանը և Սարիբեկ Սուքիասյանը, որին սատարում է ՀԱԿ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում