ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի զինծառայողին Հայաստանում

Ապրիլի 2-ին Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները այցելել են ադրբեջանցի զինծառայողին, ով դիտավորյալ հատել է սահմանը՝ գալով Հայաստան:

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակի մամլո խոսնակ Շահլա Գահրամանովան ասել է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները և զինվորականը փոխանակվել են նամակներով, որը կփոխանցվի նրա հարազատներին:

Ապրիլի 6-ին զինվորի հայրն այցելել է ԿԽՄԿ Ադրբեջանի գրասենյակ և ստացել իր որդու նամակը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակի զինծառայող, 1990 թ.-ի ծնված Ախունձադեհ Մամադբագիր Թալիբը մի քանի ամիս առաջ անցել էր սահմանը և հայտնվել Արցախում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում