Ապրիլի 15-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի հայտնի Շուրիշկանի Ս. Ավետարանը:
Ինչպես հաղորդում են Մայր աթոռի լրատվական ծառայությունից, մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները և շուրիշկանցիները հնարավորություն կունենան ստանալու Ս. Ավետարանի հրաշագործ օրհնությունը: