Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբը բացառիկ համերգ կունենա աշխարհահռչակ դաշնակահարուհի Ս.Դիներսթինի մասնակցությամբ
Նմանատիպ
նակահարուհի,IMG Artists, Sony Classical Artists անդամ, Astral Artist National Auditions և երկու անգամ Classical Recording Foundation մրցանակակիր` Սիմոնե Դիներսթինի(ԱՄՆ)մասնակցությամբ:
Համերգը կազմակերպվում է
Համերգը տեղի կունենա մայիսի2-ին, ժամը 19:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի գլխավոր հովանավորն է «VIVAcell MTS»-ը:
Համերգային ծրագրում կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Միխայիլ Կոկժաևի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները:
Slate ամսագիրը ամերիկացի դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինին բնութագրել է որպես «վերհիշում երաժշտության մեծանուն քրմուհիների մասին, ինչպիսիք են` Վանդա Լանդովսկան և Մայրա Հեսը», իսկ TIME-ը փառաբանել է նրան «գրավիչ թարմության և նրբության համար»: Նյույորքաբնակ դաշնակահարուհին միջազգային լայն ճանաչում է ձեռք բերել` Bach’s Goldberg Variations ստեղծագործության իր հիանալի ձայնագրության շնորհիվ, որն իրագործելու համար նա կազմակերպել է ֆոնդերի հայթայթում: Ձայնասկավառակը թողարկվել է 2007թ. Telarc ձայնագրման ստուդիայում և US Billboard Classical Chart-ում 1-ին տեղն է զբաղեցրել վաճառքի առաջին իսկ շաբաթում: Այն արժանացել է «Լավագագույն 2007թ.» մի շարք անվանակարգերի, ներառյալ` The New York Times, The Los Angeles Times և The New Yorker ամսագրերը: Հաջորդիվ թողարկված The Berlin Concert ալբոմը նույնպես աղյուսակում հայտնվեց առաջին տեղում:
Ս.Դիներսթինը բացառիկ պայմանագիր ունի Sony Classical ընկերության հետ, որտեղ 2011թ. հունվարին թողարկվել է «Բախ` արտասովոր գեղեցկություն» իր առաջին ալբոմը` անմիջապես Billboard Classical Chart-ում կրկին գրավելով առաջին տեղը, ինչպես նաև հայտնվելով «Լավագույն 200» ցանկում, որում ներառված են երաժշտական ոլորտում բոլոր ժանրերի լավագույն վաճառվող ալբոմները: Washington Post ամսագիրը հիացումի խոսք է հայտնել. «Դիներսթինի ընթերցումները կարծես ներթափանցում են ընդհուպ մինչև ստեղծագործությունների իրական խորությունները … հավասարակշիռ, նուրբ և հրաշալի նվագ»: Ալբոմի թողարկմանը զուգընթաց Ս.Դիներսթինը հեռարձակվում էր հանրային հեռուստատեսությամբ` CBS Sunday Morning հաղորդման շրջանակներում: 2011թ. US Billboard Classical Chart-ում նա ճանաչվել է որպես ամենամեծ պահանջարկ վայելող երաժիշտ, նաև ընգրկվել է NPR 2011 բոլոր ժանրերի սիրված երգերի 100-յակի մեջ:
2012թ. հունվարին Sony ստուդիան թողարկել է Ս.Դիներսթինի վերջին` Something Almost Being Said խորագրով ալբոմը, որում ներառված են Բախի և Շուբերտի ստեղծագործությունները: ԱՄՆ-ում ձայնասկավառակի վաճառքի առաջին իսկ շաբաթում այն դարձավ բոլոր ժանրերի Billboard’s Top ալբոմների առաջատարը և Billboard Classical Chart-ում գրավեց 2-րդ տեղը: San Francisco Chronicle-ի բնութագրությամբ Սիմոնեի փոխադրությունները «պերճախոս են և հրաշալի», իսկ կատարողականությունը` «փառահեղ գեղեցիկ»:
Something Almost Being Said ալբոմը ներառում է Բախի Առաջին և Երկրորդ պարտիտները, Շուբերտի Չորս էքսպրոմպտները: Այն ձայնագրվել է Նյու-Յորքի արվեստների և գիտության ակադեմիայում Գրեմմի-մրցանակակիր պրոդյուսեր Ադամ Էյբսհաուզի կողմից: Ձայնասկավառակի անվանումը որոշվել է անգլիացի բանաստեղծ Ֆիլիպ Լարկինի «Ծառերը» ստեղծագործությունից:
2005թ. Նյու-Յորքի Carnegie Hall’s Weill Recital համերգասրահում Ս.Դիներսթինի հաղթական դեբյուտային ելույթից հետո նա հանդես է եկել աշխարհի հեղինակավոր համերգասրահներում`Քեննեդիի անվան Կատարողական արվեստի կենտրոնում, բեմերում` Վիեննայի Կոնցերտհաուս համերգասրահ, Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահ, Մետրոպոլիտենի արվեստի թանգարան, Լոնդոնի Վիգմոր համերգասրահ: Մասնակցություն է ունեցել the Lincoln Center Mostly Mozart, the Aspen, Verbier, Ravinia, the Stuttgart Bach փառատոներում և ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի ռադիոյի սիմֆոնիկ, Վիեննայի սիմֆոնիկ, Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Բեռլինի Staatskapelle, Շոտլանդիայի թագավորական ազգային, Չեխիայի ֆիլհարմոնիկ, Նյու-Յորքի ֆիլհարմոնիկ, Միննեսոտայի, Ատլանտայի սիմֆոնիկ, Բալթիմորի սիմֆոնիկ, Սբ. Լյուքի անվան, Մոնռեալի սիմֆոնիկ, Դանիայի ազգային սիմֆոնիկ, Տոկիոյի սիմֆոնիկ նվագախմբերի և Քրիստիան Յարվիի Absolute անսամբլի հետ:
Ս.Դիներսթինը համերգներ է ունեցել ԱՄՆ-ում` Պյատիգորսկի հիմնադրամի նախաձեռնությամբ, որի գործունեությունն ուղղված է դասական երաժշտություն տարածելու ոչ ավանդական վայրերում: Այդ վայրերից են մանկապարտեզները, դպրոցները և համայնքային կենտրոնները: Մասնավորապես հարկ է նշել նրա ելույթը Լուիզիանայի պետական բանտի Avoyelles Correctional կենտրոնում` որպես առաջին դասական համերգ: Նա նաև հանդես է եկել Բալթիմորի սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած Maryland Correctional Institution for Women համերգային ծրագրի շրջանակներում` միաժամանակ նվագախմբի հետ կատարելով իր դեբյուտը:
2009թ. Ս.Դիներսթինը ձեռնամուխ է եղել իրականացնել իր համայնքին նվիրված Neighborhood Classics համերգաշարը, որը բաց էր հասարակության համար և անց էր կացվում Նյու-Յորքի հանրային դպրոցներում: Այս նախաձեռնության շուրջ են համախմբվել Ս.Դիներսթինի գործընկերները, ովքեր կազմակերպել են ֆոնդերի հայթայթում այդ դպրոցների համար: Ելույթ ունեցող երաժիշտները ծրագրին նվիրաբերում են իրենց ժամանակը և տաղանդը: Ծրագիրը մեկնարկել է PS 321 Բրուքլինի հանրային դպրոցում, որտեղ հաճախում է իր որդին և դասավանդում է ամուսինը: Ծրագրում ընդգրկված երաժիշտներից են Ռիչարդ Ստոլցմանը, Մայա Բեյզերը, Պաբլո Զիգլերը և շատ ուրիշներ:
Վերջին տարիներին Ս.Դիներսթինի մասին լուսաբանվել է Gramophone, BBC Music, Classic FM, The New York Times, The Wall Street Journal, “O” The Oprah Magazine, TIME, Slate, Stern, Cicero, The Sunday (London) Times Magazine, The Daily Telegraph, The Independent, The Guardian, and the Frankfurter Allgemeine Zeitung ամսագրերում, հեռարձակվել է BBC Radio 3’s In Tune, BBC Radio 4’s Woman’s Hour, NPR’s Morning Edition, Public Radio International’s Studio 360 with Kurt Andersen, American Public Media’s Performance Today, Minnesota Public Radio, XM Radio’s Classical Confidential, as part of the news on SIRIUS Satellite Radio’s The Howard Stern Show ռադիոհաղորդումներում և Գերմանիայի հանրային հեռուստասեսությունում:
Ս.Դիներսթինն ավարտել է Նյու-Յորքի Ջուլիարդ դպրոցը` սովորելով Փիթեր Սերքինի դասարանում: Նա դարձել է Astral Artist National Auditions մրցանակակիր և երկու անգամ արժանացել է Classical Recording Foundation պարգևատրմանը: Ինչպես նաև սովորել է Մանհեթնի երաժշտական դպրոցում`Սոլոմոն Միկովսկու մոտ, և Լոնդոնում` Մարիա Կուրչիոյի մոտ: Սիմոնե Դիներսթինն ապրում է Բրուքլինում ամուսնու և որդու հետ: Նա IMG Artists (երաժշտական գործակալ` Տանյա Դորն) և Sony Classical Artists անդամ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում