Հայաստանը մասնակցեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարեկան համաժողովին

Ապրիլի 17-18-ին Բրազիլիա քաղաքում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան համաժողովըորի բացումը կատարեցին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը:

Համաժողովի աշխատանքին մասնակցեցին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը,ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Հարավային Կովկասի երկրներին նվիրված նստաշրջանում փոխնախարար Հովակիմյանը ներկայացրեց Հայաստանի ԲԿԳ Գործողությունների ծրագիրըորը կազմել է ՀՀ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբըԱշոտ Հովակիմյանը կենտրոնացավ Ծրագրի հիմնական դրույթներիԲԿԳ շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունների վրաՆանաևխոսեց Ծրագրի նախագծի պատրաստման գործընթացի մասինհատուկ շեշտելով պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արդյունավետ համագործակցությունըՆման համագործակցության կարևորությանն իր խոսքում անդրադարձավ նաև Տեղեկատվության ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը:

Նստաշրջանի ավարտին փոխնախարար Աշոտ Հովակիմյանը պատասխանեց ներկաների հարցերին,մասնակցեց ԲԿԳ նախաձեռնությանը հարավկովկասյան պետությունների անդամակցության մասին մտքերի և տեսակետների փոխանակմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում