Գիտությունների ազգային ակադեմիայում ամփոփվել է նախորդ տարին

Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել տարեկան ընդհանուր ժողով, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2011թ. գիտական գործունեության արդյունքներն ու ներկայացվել են գիտության ասպարեզում առկա խնդիրները և գիտության զարգացման առաջնահերթությունները:

Ժողովին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ամփոփելով ԳԱԱ 2011թ. գիտական գործունեության արդյունքները, նշել է, որ անցած տարում ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Գիտությունների Ազգային Ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը, որով հստակեցվեց ԳԱԱ կարգավիճակը՝ որպես պետական լիազորված մարմին։ Բացի այդ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է ակադեմիայի նոր կանոնադրությունը, որն ապահովում է ակադեմիական կյանքի դեմոկրատացում։

Ակադեմիկոսը տեղեկացրել է, որ այս տարվա հունվարի մեկի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված են 64 ակադեմիկոս և 61 թղթակից անդամ։ ԳԱԱ աշխատողների ընդհանոր թիվը 3974 է. նրանցից 2309-ը գիտական աշխատողներ են, որոնցից 332-ը գիտության դոկտոր են, իսկ 1130 ը գիտության թեկնածու։

Ներկայացնելով ԳԱԱ միջազգային համագործակցությունը՝ Ռ.Մարտիոսյանը հայտնել է, որ ծրագրեր կան ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ հետազոտությունների և զարգացման յոթերորդ շրջանային ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Ֆրանսիայի գյուղատնտեսական ակադեմիայի, Ֆրանսիայի Նից, Սոֆիա ու Հոլանդիայի Ուտրեխտի համալսարանների, Բուլղարիայի միկրոբիոլոգիայի ինստիտուտի, ՌԴ ակադեմիայի և ԱՄՆ մի շարք ինստիտուտների հետ։

ԳԱԱ ղեկավարը նաև տեղեկացրել է, որ որ ՀՀ Նախագահի աջակցությամբ երիտասարդ գիտաշխատողների համար 200 բնակարան ունեցող բնակելի շենք է կառուցվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում