Մոնտելլան ափսոսում է
30/11/2013 21:31

Նմանատիպ
«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան իր ափսոսանքն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ իրենք խաղալու են Լուկա Տոնիի թիմի դեմ, ով վերջերս հանդես էր գալիս իրենց կազմում:
«Տոնին շատ բան էր տալիս թիմին, բացի այդ՝ մենք միասին որոշումներ էինք կայացնում: Մարիո Գոմեսի և Ջուզեպպե Ռոսսիի ներկայությամբ Լուկան քիչ խաղաժամանակ կստանար: Այդուհանդերձ նա կարող էր և հանդես գալ մեր թիմում, չէ՞ որ Գոմեսը վնասվածք ունի», ասել է Մոնտելլան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում