Վաղը ՀԴԿ-ն քարոզարշավ չի անի, այլ կայցելի Ծիծեռնակաբերդ

Մեծ եղեռնի հիշատակի օրը` ապրիլի 24-ին Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը ձեռնպահ կմնա նախընտրական քարոզարշավից:

ՀԴԿ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ կուսակցության ներկայացուցիչները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:

Նշենք, որ կուսակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպումներ կունենան Վանաձորում և Սպիտակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում