Կոնտե. «Գալաթասարայի» դեմ խաղալու ենք հաղթանակի համար
10/12/2013 10:26

Նմանատիպ
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Գալաթասարայի» դեմ խաղից առաջ խոսել է իր սպասելիքներից:
«Անցյալում մենք արդեն նման վճռորոշ խաղերի մասնակցել ենք: Նման խաղեր կլինեն նաև ապագայում: Հույս ունեմ, որ այդ հանդիպումներում մենք միշտ լավ արդյունք կգրանցենք: «Գալաթասարայի» դեմ խաղում գլխավոր առաջադրանքը լինելու է մեր խաղը ցուցադրելը և բավարար արդյունքի հասնելը:
Անգամ ոչ-ոքին մեզ հաջորդ փուլի ուղեգիր կապահովի, բայց մենք խաղալու ենք հաղթանակի համար: «Գալաթասարայի» հետ առաջին խաղից հետո մենք զարգացում ենք ապրել և այժմ ավելի ուժեղ ենք»,-ասել է Կոնտեն նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ թուրքական ակումբին փլեյ-օֆֆ փուլում խաղալու համար անհրաժեշտ է միմիայն հաղթել «Յուվենտուսին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում