Մոուրինյո. «Չելսին» լավագույնն է E խմբում
10/12/2013 20:07

Նմանատիպ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Ստյաուայի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ իրենք պարտավոր են E խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնել.
-Կարծում եմ, որ «Չելսին» լավագույնն է խմբում, ու մենք պետք է ապացուցենք դա վաղը: Մեր խմբում 4 հիանալի թիմ է խաղում:
Մեր առաջիկա մրցակցի կազմում հիանալի ֆուտբոլիստներ կան, պետք է զգույշ լինենք: Գիտենք, թե որքան կարևոր խաղ է սա մեզ համար: Մեր նպատակը խմբում առաջինը լինելն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում