Նեյմարի դուբլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» «Վիլյառեալի» դեմ խաղում

Նեյմարի դուբլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» «Վիլյառեալի» դեմ խաղում

Նեյմարի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում 2:1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»:

«Կամպ Նոու»-ում կայացած խաղի 30-րդ րոպեին բրազիլացին, հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, առաջ մղեց իր թիմին: Երկրորդ կեսի մեկնարկում Մուսակյոն վերականգնեց հավասարությունը, սակայն  Նեյմարը Ալեքսիս Սանչեսի փոխանցումից հետո 68-րդ ձևակերպեց վերջնական հաշիվը:

«Բարսելոնա»-«Վիլյառեալ»’ 2:1


Կատալոնական ակումբն ունի 43 միավոր և դեռևս միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնային» հավասարվելու հնարավորություն ունի երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ատլետիկոն», որը 16-րդ տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել: Լավագույն եռյակը 38 միավորով եզրափակում է Մադրիդի «Ռեալը», իսկ «Վիլյառեալը» 28 միավորով հինգերորդն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում