Կթողարկվեն Աշխարհի առաջնությանը նվիրված մետաղադրամներ
15/12/2013 12:19

Նմանատիպ
Բրազիլիայի Կենտրոնական բանկը թողարկելու է մետաղադրամների մի շարք, որը նվիրվելու է 2014 թվականի Աշխարհի առաջնությանը. տեղեկացնում է բանկի պաշտոնական կայքը:
Մետաղադրամների հիմնական տեսակը, որի արժեքն է 10 բրազիլական ռեալ, թողարկվելու է 2720 հատ քանակով: Տեղեկություն կա, որ քանակը կարող է հասցվել մինչև 5 հազարի: Մետաղադրամների մեկ տեսակը նվիրված է լինելու Աշխարհի առաջնության թալիսման «Ֆուլեկոյին» (պատկերված է նկարում):
Յուրաքանչյուր մետաղադրամի վրա պատկերված է լինելու Աշխարհի գավաթն ու Բրազիլիայի քարտեզը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում