14.1 C
Yerevan

Իրանի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում են Կառավարության մամլո ծառայությունից:
«Այս տարիների ընթացքում մեր համագործակցությունը գնահատում եմ շատ արդյունավետ: Մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացվում և նախագծվում են բազմաթիվ ծրագրեր, որոնց աշխատանքներում մեծ է նաև Ձեր անձնական ներդրումը»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների սերտացմանը և կապերի ամրապնդմանը նպաստելու համար:
Սեյեդ Ալի Սաղայիանը նշել է, որ հայ-իրանական ռազմավարական հարաբերությունները բխում են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից, որը նպաստել է նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդմանը:
Գոհունակություն հայտնելով երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման և զարգացման ընթացքից՝ արձանագրվել է, որ 2007-2011 թվականների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 180 մլն դոլարից հասել է 323 մլն դոլարի:
«Պետք է ջանանք, որպեսզի մեր նախանշած բոլոր նախագծերն իրականացվեն: Այդ առումով կարևորում եմ Իրան-Հայաստան գազամուղի շահագործումը, նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունը, միջմարզային համագործակցությունը, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի շինարարության մեկնարկը»,- ասել է դեսպանը: Սեյեդ Ալի Սաղայիանը վստահեցրել է, որ հետագայում ևս շարունակելու է գործել՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերություների ամրապնդման և զարգացման:
Դեսպանը վարչապետին տեղեկացրել է, որ ընթացիկ տարում սպասվում է Իրանի իր գործընկերոջ այցը Երևան, ինչը ևս կխթանի հայ-իրանական համատեղ ծրագրերի իրականացմանը:
Տիգրան Սարգսյանը դեսպանին մաղթել է հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...