Սուարես. «Լիվերպուլը» միայն մեկ ավագ ունի

Սուարես. «Լիվերպուլը» միայն մեկ ավագ ունի

Անգլիայի առաջնության 16-րդ տուրի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» (0:5) խաղին վնասվածքի պատճառով չէր մասնացկում հյուրերի ավագ Սթիվեն Ջերարդը: Նրա փոխարեն ավագի պարտականությունները կատարեց Լուիս Սուարեսը, ով դարձավ երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Ավագ լինելու հանգամանքն առանձնակի չի ոգևորել ուրուգվայցի գոլահարին:

««Լիվերպուլը» միայն մեկ ավագ ունի’ Սթիվեն Ջերարդը: Թիմը հիանալի խաղաց. իսկ դա շատ ավելի կարևոր է, քան այն, որ ես ավագ էի: Ես փորձում եմ ամեն գնով օգնել թիմին, քանի որ հարձակվող եմ և պետք է գոլեր խփեմ»,-Սուարեսի խոսքերը մեջբերել է  BBC-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում